Գագիկ Հարությունյանը զգուշացրեց
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_0396_1395987852.jpg)
Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվեր “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին տեղեկացրեց իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Մասնավորապես ՍԴ նախագահը շեշտեց, որ չի թույլատրվում ՍԴ ամբիոնը օգտագործել քաղաքական հայտարարությունների համար: Նման եւ այլ չթույլատրվող նորմերի խախտման դեպքում դատարանը սանկցիաներ կկիրառի՝ ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցում:
Քննությունը ընթանում է բանավոր ընթացակարգով:
Ի դեպ, ՍԴ նախագահը հայտարարեց, որ հրապարակային է նիստը, կարող են տեսագրել, ձայնագրել, եթեր հեռարձակել առանց խանգարելու ՍԴ աշխատանքը: