21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սահմանադրական դատարանը սկսեց.այստեղ են ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները

Հայաստանի Սահմանադրական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:

Գործով զեկուցողներ են ՍԴ անդամներ Կիմ Բալայանը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը:

Դատարանում են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուսատմյանը, Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուլիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը:

Դահլիճում են նաեւ “Դեմ եմ” նախաձեռնության անդամները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ