Ռուսաստանի պուրակ` Երեւանում. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ օրերս Հայաստանում էր ՌԴ նախկին դեսպան Կովալենկոն, որը Հարավային Կովկասի հարցերով ՌԴ նախագահի խորհրդականն է։
“Վերջինս պարբերական այցեր է ունենում իր “վոտչինա”՝ կարգավորելու ոչ միայն ֆինանսական, այլև “գեոքաղաքական”, նեյրոլինգվիստիկ, այն է՝ ռուսաց լեզվի դասընթացների և տարածմանը նվիրված հարցերը։
Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Երևանի կենտրոնում, Սիրահարների այգու պատկերով և նմանությամբ կկառուցվի Ռուսաստանի պուրակ, որտեղ կլինեն կարուսելներ, ժամանցի վայրեր։
Զուգահեռաբար էլ, Ռուսաստանի մի քանի քաղաքներում կկառուցվեն Երևանյան պուրակներ”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։