03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ճապոնացիներին կոչ են անում լաց լինել

Ճապոնիայում դպրոցներում և ընկերություններում աշակերտներին և աշխատակիցներին կոչ են անում սթրեսը հանելու և հոգեվիճակը առողջ պահպանելու համար լաց լինել։ Այս մասին գրում է The Japan Times–ը։

Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքները օգնում են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ ներվային համակարգը։ «Լացը մշտական սթրեսի նկատմամբ ինքնապաշտպանություն է»,– բացատրել է բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան։

Թերթը գրում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդայի մասին, որն արդեն հինգ տարուց ավել է ինչ հատուկ լացի դասեր է վարում։ «Եթե դուք շաբաթական մեկ անգամ լաց եք լինում, դուք կարող եք առանց սթրեսի ապրել»,– ասում է Յոշիդան։

Նրա խոսքերով՝ դա ավելի ազդեցիկ միջոց է, քան ծիծաղը կամ քունը։

Իր գործընկեր Տոհոյի հետ նա երկրով մեկ ճամփորդում է և լացի օգուտի մասին դասախոսություններ է կարդում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ