25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս օրենքը կամրապնդի ՀՀ անվտանգությունը. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ռազմաարդյունաբերական համալիրի՛՛ մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Հարցը զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ դրական է վերաբերում օրենքի այս նախագծին: ՛՛Իսկապես օրենքի նախագիծը բավական կարևոր է, հայեցակարգային օրենք է, նունիսկ մի քիչ ուշացած, որովհետև եթե մենք ուզում ենք լուծել տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրները, ժողովրդավարության հետ կապված խնդիրներն, ապա առանց անվտանգության կայուն ու ուժեղ համակարգի հնարավոր չէ լուծել այս խնդիրները՛՛,-ասաց Շարմազանովը:

Ապա նա հարցրեց. ՛՛Ամիսներ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում բավական ակտիվ համագործակցում է և խորացնում է իր համագործակցությունը, նա չբացառեց Հայաստանում հինգից վեց նոր ռազմարդյունաբերական հիմնարկությունների բացումը, ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ փուլում են այդ գործընթացները, արդյոք այս օրենսդրական նախաձեռնության օրենքի վերածվելը չի արագացնի այդ ռազմարդյունաբերական գործարանների կամ ձեռնարկությունների շուտափույթ բացումը՛՛:

Նազարյանը պատասխանեց, որ ըստ էության օրենքի նախագծի ըդնունումը մեծապես նպաստելու է այս ոլորտի հետագա զարգացմանը: Նա նշեց, որ համապատասխան  պայմանավորվածություններ կան ոչ միայն ռուսական կազմակերպության հետ, այլև համագործացում են Բելառուսի հանրապետութան ու նախատեսվում է նաև Լեհաստանի հետ: ՛՛Այսինքն՝ օրենքի ընդունումն, այո, կարագացնի, մեծապես կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը ոչ միայն ՌԴ-ի, այլև այլ պետությունների հետ՛՛,-նշեց փոխնախարարը:

Շարմազանովն արձագանքեց, որ կարելի է ամրագրել ու արձանագրել, որ այս օրենքի ընդունումն ամրագրում է  ՀՀ-ի ազգային անվտանգության համակարգը: ՛՛Ամրապնդում ու ուժեղացնում է մեր պաշտպանողականությունը, և լրացուցիչ զսպող մեխանիզմ է տարածաշրջանային հավասարակշռությունն ապահովելու համար՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ