05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սրտիս ցավ տվեց, այս ի՜նչ օրն են հասել. Հ. Նաղդալյան

Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույց` վերջին ներքաղաքական զարգացումների շուրջ: 

-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կգնահատեք  “հրաշալի քառյակի” նոր զարգացումները, մասնավորապես նկատի ունենալով ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի  այսօր ԱԺ նիստում նեղսրտած արված հայտարարությունը և, թե մոռացեք “հրաշալի քառյակ” բառը, մենք հրաշալի քառյակ չենք, այլ քաղաքական տարբեր ուժեր, որոնք համագործակցում են քաղաքական կոնկրետ խնդիրների շուրջ:

– Արդեն նկատելի է, որ այս համագործակցությունը ճաքեր է տալու, և եթե այսպես շարունակվի,  Ձեր նշած կամ ավելի ճիշտ՝ առաջին նախագահի մոգոնած ձևակերպմամբ “հրաշալի քառյակից” շուտով միայն “հրաշալին” կմնա:

Մենք էլ հենց հարյուր անգամ ասել ենք, որ ոչ մի ընդհանրություն, իրար կապող բան, կամ ինչպես այսօր Ա. Վարդանյանն ասաց՝ իրենց այլ ուժերի հետ նույնացնելու որևէ հիմք չկա, կան ընդամենը հատվածային համընկնումներ: Ինչն ապացուցման կարիք էլ չուներ: Ընդամենը պետք է, որ որոշ “այլընտրանքներ” հասկանան, թե իրենք արդեն այս ի՜նչ օրն են հասել, որ Լևոն Զուրաբյանն է բարեխոսում Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործություն անելու իրավունքի համար: Սրտիս ցավ տվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ