Ինչո՞ւ եք նսեմացնում Հայոց Բանակի սպային
Օգտատեր Անի Կաղինյանը հարց է ուղղել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, մասնավորապես նշելով.
«Չգիտեմ Նիկոլի հրաժարականից հետո այս հարցը ո՞ւմ պետք է ուղղեմ: Հարգելի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան՝ ՀՀ Խաղաղապահ բրիգադի տղաները, ովքեր հիմնականում մարզերից են և ընտանիքների հետ բնակվում են Երևան քաղաքում ՊՆ-ը հատկացնում էր բնակարան վարձելու գումար, որը չէր համապատասխանում այսօր Երևանի վարձով բնակարանների գումարին, բայց մեղմում էր մարդկանց սոցիալական վիճակը: Սեպտեմբեր ամսին չեք վճարել այդ վարձով բնակարանների վճարները, չեք պատասխանում նրանց: Ես որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ իմանալ ինչո՞ւ եք այդպես վարվում, ի՞նչ է պատճառը, ինչո՞ւ եք կազմաքանդում բանակը, ինչո՞ւ եք նսեմացնում Հայոց Բանակի սպային և շարքային զինվորին: Կանխավ շնորհակալություն»: