Վճարիր 3 մլն 600 հազար դրամ եւ ազատ ես. Հրապարակ
Խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր հետաքրքրվել, թե երբ կարող է Հայաստան վերադառնալ 27 տարին լրացած իր որդին, ով չի բնակվում Հայաստանում, եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ զինծառայությունից խուսափելու համար: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին, վճարելով 1 մլն 800 հազար դրամ, ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ ասաց, որ այդ հրամանը շուրջ 1 տարի է’ չի գործում, օրենքի համաձայն, պետք է վճարվի շուրջ 3 մլն 600 հազար դրամ գումպր: «Եթե իրենք գտնվում են հետախուզման մեջ, դիմում են զինկոմիսարիատ, կամ իրենց վստահ՛ված անձն է լիազորագրով դիմում, եւ ընթացակարգն իրենց բւսցապրվում է, իսկ իրականում մոտ 6 ամիս տեւում է գործընթացը: Դա օրենք է, որը գործում է մինչեւ եկող տարվա առաջին կեսի ավարտը, բայց հնարավոր է փոփոխություն կրի»: Իսկ շատ են վճարողները:
«Վիճակագրություն այս պահին չունեմ, բայց՝ այո: Մոտ մեկ տարի է, որ դարձել է 3 մլն 600 հազար, դիմումներն այնքան են, որքան եղել են 1.8 մլն-ի ժամանակ. էական տարբերություն չկա»,-նշեց նա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: