20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գիտնականները մարդկային աչքի ցանցաթաղանթ են աճեցրել

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի գիտնականները մարդու աչքի արհեստական ցանցաթաղաթ են աճեցրել։ Այս մասին հաղորդում է Science պարբերականը։

Կենսաբաններն աշխատել են մարդկային աչքի այս հատվածի վրա ինն ամիս։ Այս նվաճումը կօգնի մասնագետներին ուսումնասիրել աչքի այն հատվածները, որոնք օգնում են մարդուն տեսնել գույները և ցերեկային տեսողություն ունենալ։

Կենդանիների աչքի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նորմալ տեսողության զարգացման գլխավոր բաղադրիչ է համարվում վահանաձև գեղձի տիրեոիդային հորմոնը։ Կենսաբաններն ավելացրել են այն աճեցվող մարդկային ցանցաթաղանթի սնուցող միջավայրին, ինչը օգնել է դրանց հասունանալ։

Ստեղծված նմուշը լիովին ընկալում է լույսն ու փոխանցում է տեղեկությունը նյարդային բջիջներին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ