23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ իշխանություններն ուշադրություն չեն դարձնում աշխարհաքաղաքական խնդիրներին. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցելությունը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում է դիտարկում: 

Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կայցելի նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: Հրանտ Մելիք Շահնազարյանը սա պատահական չի համարում եւ նշում, Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել ու այցը այդ նպատակն ունի: Քաղաքագետի խոսքով, Բոլտոնի այցը կապված է տարածաշրջանում, մասնավորապես, Սիրիայում ընթացող փոփոխությունների ու ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ:

Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում դաշնակիցներ գտնել, մասնավորապես, Իրանի հետ հարաբերություններում : Մինեւնույն ժամանակ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է , որ ՀՀ իշխանությունները, զբաղված լինելով ներքաղաքական խնդիրներով, պակաս ուշադրություն են դարձնում աշխարհաքաղաքական խնդիրների վրա:

«Սա, իհարկե, շատ մտահոգող է: Ճիշտ է, Հայաստանը շատ մեծ հնարավորություն չունի ազդելու տարածաշրջանային զարգացումների վրա: Հիմնական խնդիրը, որ պետք է լուծի մեր իշխանությունը, դա հայկական շահը պահելն է՝ հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ