26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թագավորն ապրած կենա, իսկ ժողովո՞ւրդը. Հրապարակ

Կարելի է արդյոք ընդդիմախոս­ներին «քաղաքական դիակներ» անվանել, սպառնալ նրանց «աղբանոց» նետելով, հայտարարել, որ հո­գեբույժի կարիք ունեն: Կարելի է արդյոք հասարակությունը բաժանել հեղափոխականների ու հակահե­ղափոխականների, սեւերի ու սպիտակների: Կարելի է մի ելույթում 37 անգամ օգտագոիծել «ժողովուրդ» բառը եւ 12 անգամ՝ «ես ձեզ սիրում եմ» արտահայտությունը: Կարելի է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա ծածուկ փակել դրանք, չկարողանալով ապա­ցուցել մեղադրանքները՝ գրավ կիրառել եւ կալանավոիվածներին ազատ արձակել կամ ձգել քննությունները՝ մինչեւ մարդիկ մոռանան եւ դադարեն հետաքրքրվել դրանց ճակատագրով:

Կարելի է հանրահավաքում նախա­րարներ ազատել՝ ցուցադրաբար ստորագրելով նրանց ազատման հրա­մանները, ապա այդ նախարարներին նեիկայացնող քաղաքական ուժի հետ հուշագիր ստորագրել եւ նորից այդ ուժի նեիկայացուցչին նախարար նշանակել: Կարելի է խոսել մայիսին կայանալիք ընտրությունների մասին, ապա կեսճանապարհից փոշմանել եւ որոշել, որ դեկտեմբերին պետք է դրանք կայանան, չնայած բազում խո­չընդոտներին ու դժվարություններին:

Անշուշտ, ամեն ինչ կարելի է մեր երկրում, որտեղ ոչ թե ինստիտուտներ են ձեւավորվել այս տարիներին, ոչ թե համակարգերն են գործել, այլ՝ կոնկ­րետ մարդկանց կամքը: Շատ տարի­ներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, ավելի ուշ շրջանում՝ Ռոբերտ Քոչարյանի, վերջին փուլում՝ Սերժ Սարգսյանի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի: Իրոք որ՝ մենք անհատականություն­ներ սիրող, անհատների հետեւից գնա­ցող ազգ ենք: Մեզ հակացուցված են կոլեկտիվ մտածողությունն ու խոիհրդարանական կառավարումը: Ուստի ճիշտ կլիներ վերադառնալ նախագահական, իսկ շատ ավելի ճիշտ՝ միապետական կառավարման:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ