27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի քաղաքապետ բարոյական իրավունք չունի դիպչելու երկու բանի

Ինչի՞ է մեր նախկին և ներկա իշխանություններին թվում, որ Հայաստանի կարիքավոր շերտը միայն թոշակառուներն ու նպաստառուներն են և որ ասենք նաև շարքային ՀՀ քաղաքացին, ով 10-12 երբեմն ավելի շատ ժամ աշխատելու դիմաց 2500-3000 դրամ աշխատավարձ է ստանում, դուրս է էս սանդղակից:

Ու էդ մտայնությանը հետևող քաղաքականությունը՝ բարձրացնում ենք մի քանի հազարով նպաստն ու թոշակը, և աղքատության խնդիրը լուծած ենք համարում: Ներկայիս աշխատավարձերի պայմաններում, ոչ մի քաղաքապետ կամ այլ իրավասու անձ բարոյական իրավունք չունի, կարծում եմ, դիպչելու գոնե երկու բանի՝ տրանսպորտի և հացի գներին, այսինքն ՝ մարդու կենսականորեն անհրաժեշտ երկու իրավունքների՝ ապրելու և տեղաշարժվերու իրավունքին՝ որքան էլ որ հանրաքվե անցկացնելու փաթեթավորմամբ է այն մատուցվում: Որովհետև, եթե մարդն առանց լոլիկ կամ այլ թանկացած սնունդ ուտելու կարող է գոյատևել, ապա վերոնշյալ երկուսի ոչ հասանելի լինելու պարագային, ոչ: Երբ կլուծեն նվազագույն աշխատավարձի արժանապատիվ չափով բարձրացման հարցը, նոր իրավունք թող իրենց տան էդ երկուսի գինը թանկացնելու:

Արաքս Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ