23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասաց, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։

«Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», – ասաց Խաչատրյանը։

Նկատենք, որ դեռևս օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի՝ Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Այս գործով կալանավորվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը և նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ