20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քանյե Ուեսթը անհետացել է սոցցանցերից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ջնջել է Twitter-ի և Instagram-ի իր օգտահաշիվները: Այս մասին գրում է TMZ- ը:

Նշվում է, որ Ուեսթը, առանց նախազգուշացման, ջնջել է իր օգտահաշիվները շաբաթ օրը` հոկտեմբերի 6-ին: Երաժիշտը չի լուսաբանում իր որոշումը:

TMZ-ն հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Ուեսթը խիստ քննադատության էր ենթարկվել 1865 թ. ընդունված ԱՄՆ Սահմանադրության 13-րդ փոփոխությունը չեղարկելու առաջարկի համար, որն արգելում է ստրկությունը: Բացի դրանից՝ ռեփերին շատ են քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուեսթը 2017 թ. մայիսին արդեն սոցցանցերում հեռացրել է իր օգտահաշիվները և ցանցային գործունեություն չի ցուցաբերել մինչև այս տարվա ապրիլը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուեսթը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (SNL) հեռուստաշոուին ներկայացել է Թրամփի կարգախոսով գլխարկով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ