20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանը ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության. Բագրատյանը պահանջում է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։ Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նա է, որ ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության։ Հարց է ծագում, ո՞րն է տարբերությունը Մարալիկի խուլիգանների և Սերժ Սարգսյանի թաղային հեղինակությունների միջև»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարալիկում 15-20 հոգանոց մի խումբ հարձակվել է ԱդեկվաԴ-ի նկարահանող խմբի վրա: Հիմա խմբի անդամները գտնվում են Մարալիկի ոստիկանական բաժանմունքում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ