23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, որ հիմա, երբ ՀՀԿ-ն կազմալուծման եզրին է, ճի՞շտ է արդյոք  խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, շեշտեց, որ  ցանկացած քաղաքական ուժ իրավունք չունի չմասնակցելու խորհրդարանական համապետական ընտրություններին։

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ թող գնա, տեսնի իրեն ինչքան են վստահում։ Եվ արժանապատիվ հաղթանակ պետք է կարողանաս կրել, և արժանապատիվ պարտություն։ Այլապես Քենեդու ասածն է ստացվում՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Քանի դեռ ՀՀԿ-ն ձիու վրա էր, Շարմազանովին հերթ չկար, հիմա արդեն բոլորը գնացին, ամբողջ բեռը մնաց Շարմազանովի և մի քանի հոգու վզին։ Ինձ համար հպարտություն է եղել ՀՀԿ լինելը ու կլինի։ ՀՀԿ-ն իր թերություններով և սխալներով հանդերձ շատ ավելի շատ դրական բան է արել։ Իհարկե, սխալներն էլ պետք է սրբագրել, և պատահական չէ, որ ես ԱԺ ամբիոնից ներողություն եմ խնդրել հայ ժողովրդից մեր սխալների և թերությունների համար։ Հիմա ՀՀԿ-ն պետք է գնա ընտրությունների, թող մասնակցի, չհավաքի, ի՞նչ է եղել։ Դա նույնն է, որ առաջին խաղակես մտել եմ ֆուտբոլի դաշտ, պարտվել եմ, երկրորդ խաղակես էլ չեմ գնում»,-ասաց նա։

Շարմազանովն ընդգծեց՝  եթե մարդիկ մտել են քաղաքականության մեջ միայն վայելքի և իշխանության բազմոցին նստելու համար, ինքը դրա համար չի մտել։ «Ես մտել եմ քաղաքականության մեջ պայքարով։ Եվ ես և հաղթանակը կարող եմ արժանապատիվ տանել, և պարտությունը։ Պարտությունն էլ է մարդու համար, բա կյանքը միայն վերելքներ չէ, վայրէջքներ էլ են պետք։ Ես մտել եմ ՀՀԿ գաղափարների համար։ Հիմա մենք պետք է սրբագրենք մեր սխալները, թերությունները։ Եվ ով մտել է քաղաքականություն վայելքների համար, կոնֆորմիստ է։ 30 տարեկան տղաներ են, արդեն 5-6 կուսակցություն են փոխել»,-նշեց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ