05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատասխանատու պաշտոններ են վայելում. Շարմազանովը հիշեցրեց

՛՛Դուք ասում էիք, որ Առողջապահության, Կրթության ու Պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում էիք, որ հանրապետականցնում ենք բուհ-երը, նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում՛՛,-Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով վարում էր նիստը:

Նշենք, որ խոսելով ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկի մասին Մանուկյանն ասել էր, թե կրթության համակարգը կուսակցականացված է:

՛՛Սա ՛՛Հանրապետականի՛՛ հանդուրժողական մոտեցման մասին է խոսում՛՛,-հավելեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ