Հայկական շուկայում կարագի գինը ռեկորդ է խփում. Ժողովուրդ
Կարագի գները միջազգային շուկայում այս տարվա մայիսից սկսած նվազում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վաճառվում է 4 դոլարով: Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով: Այսինքն՝ ներքին շուկայում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից ավելի քան 5 դոլարով ավելի: Միաժամանակ, նկատենք, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: