20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էմանուել Մակրոնը Երևանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետ Մակրոնը ուղևորվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նախքան գագթնաժողովի մեկնարկը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Հիշեցնենք, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։

Նշենք, որ նախօրեին երեկոյան Հայաստան էր ժամանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Վերջինս ևս կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ