“Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ” բողոքի ցույց ՄԱԿ-ի դիմաց/վիդեո/
“UN stop terrorist Turkey, save kids’ lives”, “Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք” և նմանատիպ այլ գրություններով պաստառներով այսօր մի խումբ երիտասարդներ Միավորված Ազգերի Կազմակերպության ուշադրությունը հրավիրեցին Սիրիայի հայաշատ Քեսաբ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
“Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում ենք, որ պետք է իրավական գնահատականը տան, թե ինչ է կատարվում Քեսաբում և համապատասխան միջոցներ ձեռնարկեն”,-ասաց ակցիայի մասնակից Արման Մխիթարյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը լուռ համաձայնվում է Թուրքիայի արարքների հետ։ Ակտիվիստները ուզում են , որ խնդրի հանդեպ պետական մոտեցում ցուցաբերվի:
Ակցիայի մասնակիցները նախապես ուղղեցին ՄԱԿ-ին ուղղված նամակը: Այն հանձնեցին ՄԱԿ-ի ներկայացուցչին, որը նշեց որ անպայման կարձագանքեն:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: