23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կադրային ջարդ կլինի՞ Երևանի քաղաքապետարանում. Հայկ Մարությանի պատասխանը

Մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, սա շատ կարևոր է, Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, այնպես, ինչպես ներկայացվել է նախընտրական ծրագրում։

Հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է, Հայկ Մարությանը պատասխանեց.

«Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել»։

Քաղաքապետն ասաց նաև, որ լինելու է նաև անհատական մոտեցում բոլոր կադրերին, և իր որոշումը կառուցվելու է նաև այն սկզբունքի հիման վրա, թե արդյոք այդ կադրերը կկարողանան աշխատել նոր Հայաստանի պայմաններում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ