Հայոց լեզվի դասեր պատգամավորներին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՛՛Կրթության մասին՛՛ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին և ՛՛Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն առանձնացրեց այն սխալները, որոնք արվում են Ազգային ժողովում:
՛՛Ըստ ինձ բառ չկա, գործածեք ըստ իս, շատ է կիրառվում նաև ամենալավագույն բառը, որը գոյություն չունի, ճիշտ է կիրառել լավագույն բառը: Շատ է կիրառվում նաև գրանցվել է ասենք՝ 108 պատգամավորներ, ինչը սխալ է, քանի որ երբ թիվը ասում ես, արդեն հասկանլի է, որ հոգնակի են, ճիշտ է գործածել գրանցվել է 108 պատգամավոր արտահայտությունը: Հույսով եմ բառ չկա, պետք է ասել հուսով եմ՛՛:
Պատգամավորը նշեց, որ քաղաքական գործիչներից իրենց լեզվական բարձր գիտելիքնեով աչքի են ընկել Պարույր Հայրիկյանը, Վալերի Միրզոյանը, Խաչիկ Սաֆարյանը և Լևոն Տեր- Պետրոսյանը, ով ըստ Արամ Մանուկյանի՝ լավ հռետոր է: