Հայաստանում անձրեւներ են սպասվում
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ անձրեւ։
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ +3+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +19+21,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+20,
Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +20+22,
Արարատում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+23,
Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,
Արցախում՝ գիշերը` +9+13, ցերեկը՝ +20+23: