02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետև իր գործընկերներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, շատերդ արդեն տեսել եք Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից ստորագրած հուշագիրը, և հասկանում եք, որ հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։

Ըստ էության, հիմա մնում է այդպիսի հուշագիր ստորագրել նաև ՀՅԴ հետ, ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, և օրենքի ուժով ցրել Ազգային ժողովը՝ մենակ մնացած և թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի։ Շատ կուզեի, որ դա էլ տեղի ունենա խելամիտ պայմաններով ու ժամկետներում, ու ճանապարհ բացեր նոր ընտրություններով կայուն իշխանություն ձևավորելու համար։

Ես նաև կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետև իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ (իսկ հետո էլ մի քանի օրից ստորագրեր նորից նրանց «հեղափոխականության» տակ), կամ էլ իրեն սպիտակ, մնացած բոլորին սև չհորջորջեր, որպեսզի մի քանի օր հետո քաջալերեր ու գրկաբաց ընդուներ «Սևերի» ճամբարը լքողներին, կամ էլ չփորձեր սեփական թերությունները անընդհատ արդարացնել հակահեղափոխականների դավադրությամբ։

Ընտրություններից հետո իշխանության համար գալու է հասարակությանը տված իր խոստումները կատարելու ժամանակը, և որքան շուտ իշխանությունը կենտրոնանա կառուցողական օրակարգ ձևավորելու վրա, այնքան լավ իր ապագա ընտրողների, և նաև բոլոր մնացածների համար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ