19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայերը այս տարի ավելի շատ արտերկիր են մեկնել հանգստանալու

2011 թվականի այս ժամանակաշրջանի համեմատությամբ Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աճել է1 3.2.%-ով: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական ծառայությունից:

Միջազգային զբոսաշրջությունը ևս աճել է: 2012թ.  հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 281 034 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ  այս ցուցանիշն աճել է 5.1%-ով: Հայերը այս տարի ավելի շատ են մեկնել արտերկիր հանգստանալու, քանի որ այդ ցուցանիշը ևս աճել է (9.3%-ով):

Զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է մոտ 300 հազար մարդ: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների` 2012թ-ին  ՀՀ այցելած զբոսաշրջիկների 20.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.9%-ը` ԵՄ երկրներին և 42.6%-ը` այլ երկրներին, որից 12.7%-ը Հայաստան է եկել ԱՄՆ-ից:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ