03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր ոնց պատկերացնում ես. Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավալի է, բայց փաստ. մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել:

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ արժանապատվորեն հաղթել: Երևի ներքին ուժը չբավարարեց գիծ քաշեր անցյալի ու ապագայի արանքում, փակեր անցյալի էջը, իրեն հայտարարեր բոլորի առաջնորդ, համախմբեր բոլորին ու տաներ դեպի իր պատկերացրած հայրենիքի կերտում:

Մենք էլ մեր հերթին չկարողացանք արժանապատվորեն պարտվել: Երևի որովհետև պատրաստ չէինք մանրախնդիր դարձվող հաղթանակին պատասխանել արժանապատիվ պարտությամբ։ Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր ոնց պատկերացնում ես, Աստված քեզ պահապան, մենք էլ բոլորս քեզ կօգնենք ինչով կարողանանք՝ մի տեղ սատարելով, մյուս տեղում՝ սխալը մատնացույց անելով:

Ափսոս:

Հ.Գ. Մակրոնի խոսքը մտավ մեր հոգիներ, որովհետև ազնվականի խոսք էր: Վեհ ու արժանապատիվ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ