26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էս թեման վերջնականա­պես փակենք. Առավոտ

Այն բանից հետո, երբ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սեւերի եւ սպիտակների, սեւերի ու սպիտակ­ների թեման դարձավ շատերի խո­սակցության թեման: Պարզ է, որ դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, եւ սեւ ասելով՝ հակահեղափոխականնե­րին: Ընկերս, որ գեղանկարիչ է, այս առթիվ արտահայտվեց ու ասաց, որ նկարչի համար երբեմն սեւն ավելի կարեւոր ու դրական է, քան սպիտակը: Սա, իհարկե, հումո­րով:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենեւին կարիք չկար հեղափոխա­կաններ ու հակահեղափոխականներ եւ սեւեր ու սպիտակներ փնտրել քա­ղաքապետի ընտրության ֆոնին եւ ընդհանրապես սեւությունն ու սպի­տակությունը քաղաքական ու կու­սակցական հատկանիշ համարել, եւ եթե սեւությունը՝ բացասական, իսկ սպիտակությունը դրական հատկա­նիշ համարենք, պիտի նկատենք ու ընդունենք, որ սեւեր ու սպիտակներ կարող են լինել միեւնուլն կուսակցու­թյան ներսում, եւ եթե հեղափոխա­կան ես, ցանկության դեպքում սեւեր կարող ես գտնել նաեւ հեղափոխա­կանների մեջ:

Քաղաքապետի ու ավագանու ընտրություններն ավարտվեցին, բայց սեւերի ու սպիտակների թե­ման, կարծում եմ, կշարունակվի: Ցավոք սրտի: Ասում եմ՝ ցավոք սր­տի, որովհետեւ շատերը հեղափոխությանն անդամագրվեցին ու նվի­րաբերվեցին այն պատճառով, որ հեղափոխության առաջնորդն իր իսկ ղեկավարած ու առաջնորդած հեղափոխությունն անվանեց սիրո ու համերաշխության հեղափոխություն: Սեւերի ու սպիտակների մասին ընդ­հանրապես խոսք չկար:

Հեղափո­խության իսկական նվիրյալների մտ­քով չէր էլ անցնում, որ իրենք սպի­տակ են: Եվ ընդհանրապես՝ որեւէ նորմալ մարդու մտքով չի կարող անցնել, որ ինքը սպիտակ է, իսկ ու­րիշները՝ սեւ, կամ՝ իր համախոհնե­րը սպիտակ են, իսկ ոչ համախոհ­ները՝ սեւ, եւ ենթադրում ենք, որ դե­րասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեւերի ու սպի­տակների մասին իր միանգամայն ավելորդ ու անտեղի նկատառում­ներն արել է քաղաքապետի ընտրու­թյան միանգամայն ավելորդ լարվածության պատճառով, եւ, կարծում եմ, սեւերի ու սպիտակների թեման միանգամայն անցողիկ ու ժամանա­կավոր էր, ու երեւի էդ թեմային իմ էս անդրադարձն էլ է ժամանակավ­րեպ ու անտեղի, բայց, բոլոր դեպ­քերում, պիտի էս թեմային անդրա­դառնալով՝ էս թեման վերջնականա­պես փակենք, որովհետեւ եթե էս թեմայով շարունակենք խոսել, խոսքը խոսք կբերի, ու վերջ չի լինի, որովհետեւ Ֆեյսբուքում ու զանազան այլ վայրերում նկատվում է, որ սեւերի ու սպիտակների, ինչպես նաեւ հեղափոխականների ու հակա­հեղափոխականների թեման շատե­րի սրտով ու ճաշակով է, եւ շատե­րը կցանկանային, որ այդ թեման երբեւէ չփակվի, որովհետեւ խոսելու այլ թեմա չունեն, մինչդեռ մարդիկ համաձայն էին, որ Նիկոլ Փաշինյա­նով սկսված եւ գրեթե բոլորով շա­րունակված հեղափոխությունն ան­վանվի սիրո ու թավշյա հեղափո­խություն, եւ շատերը հենց հանուն սիրո էին հեղափոխական դարձել, եւ իրականում հենց նրանք են իրական սպիտակը, բայց նրանք, ի տարբե­րություն իրենք իրենց սպիտակ հոր­ջորջողների, երբեւէ իրենք իրենց սպիտակ եւ ուրիշներին սեւ չեն ան­վանում, որովհետեւ հատկապես այ­սօր մեզ հակացուցված են ներքին պաոակտվածությունն ու ներքին թշնամանքը, եւ նույնիսկ մշտապես անհաշտ Զարուհի Փոստանջյանն է դա գիտակցում ու ազգային միաս­նության եւ ազգային համերաշխու­թյան կոչեր հնչեցնում՝ քննադատե­լով միմյանց վարկաբեկող ու անձ­նական վիրավորանքներ հասցնող քաղաքապետի պաշտոնի հավակ­նորդներին:

Կյանքը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների ընտրվելու շան­սերն իրարից էնքան տարբեր էին, որ քաղաքապետի ընտրությունն իրար պախարակելու ու վարկաբեկելու պատճառ չպիտի հանդիսա­նար, բայց որ հանդիսացավ, դրա պատճառը հիմնականում հավակնորդների ու շատերի քաղաքական թյուրիմացությունն էր, որովհետեւ ոչ միայն քաղաքապետի պաշտոնի հավակնորդները, այլեւ անկախ դի­տորդներիցս շատերն էլ չէին պատ­կերացնում, որ դերասան Հայկ Մարությանն իր մրցակիցներին կհաղթի այդ աստիճան բացարձակ ու բա­ցահայտ տարբերությամբ ու առա­վելությամբ, էլ չեմ ասում, որ կային նաեւ մարդիկ, ովքեր կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված էյֆորիայից հասարակությունը դուրս է եկել, եւ հնարավոր է նույնիսկ, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Հայկ Մարությանը չհաղթի, բայց կյանքն ու քա­ղաքապետի ընտրությունը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխությունը ոչ միայն չեն խամրել, այլեւ միանգամայն նոր փայլ են ձեռք բերել, եւ եթե ոմանք կարծում էին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Փաշինյանն ու իր կուսակցությունը կարող են եւ չհաղթել, հիմա արդեն միանգամայն հակառակ կարծիքի են. հիմա արդեն վստահաբար կար­ծում են, որ Ազգային ժողովի ար­տահերթ ընտրություն կազմակերպե­լու համար Փաշինյանին ու նրա կուսակցությանը սրանից ավելի լավ ու հարմար պահ հնարավոր չի պատ­կերացնել, բայց հնարավոր է եւ պատկերացնում ենք անհամեմատ հաշտ ու խաղաղ ընտրապայքար՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի եւ առանց միմյանց վարկաբեկելու ու նվաստացնելու, մանավանդ որ՝ պարզ դարձավ, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություն­ներն անցկացվեն մոտ ապագայում, վերստին կհաղթի վարչապետի կու­սակցությունը, ընդ որում՝ վերստին մեծ առավելությամբ եւ առանց ընտրախախտումների: Հարկ է, որ սա գիտակցեն նաեւ հեղափոխականնե­րը, եւ եթե գիտակցեն, այլեւս չեն շարունակի մեզ բաժանել սպիտակ­ների ու սեւերի:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ