26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թրաշը» լավագույն զար­դը չէ. Հրապարակ

Փաշինյանն իի համախոհների հետ հասավ Երեւան, իսկական հե­ղափոխականի տեսք ուներ. եր­կար ճանապարհից ու դաշտեիում քնելուց հոգնած, ճամփոիդական շորերով, մազ-մորուքով, անխնամ, ուսապարկը՝ ուսին: Նրա կերպարը ճգնավորի ու Մովսեսի խառնուրդ էր, հետո, երբ փշալարերից ձեռքը վնասվեց, կերպարն ամբողջացավ վիրակապով: Այս կերպարն էր նաեւ մարդկանց համոզում, որ նա պալատ­ներից չի դուրս եկել՝ իրենցից մեկն է, նույնքան զրկված ու զաիկված, ինչպես իրենք, ուստիեւ՝ «ժողովրդի թեկնածուն»: Անցավ ժամանակ, եւ Գյումրի-Երեւան երթուղին ոտքով կտրած մարդիկ մտան «պալատներ»:

Մի մասը կարծում էր, որ մայիսի 8-ից հետո այս երիտասարդները պետք է կերպարանափոխվեին՝ ճամփորդ­ներից վերածվեին իշխանավորների, որոնց խնդիիը ոչ թե այդ գիշերը մի տեղ անցկացնելն ու ինչ ուտելը պետք է լինի, այլ թե որտեդ են գի­շերում եւ ինչ են ուտում իրենց երկրի քաղաքացինեիը: Իսկ պալատներում ապրողներին եւ երկիրը ներկայաց­նողներին պատշաճ չէ ճամփորդի արտաքինը՝ պետք է կոստյում հագ­նել, փողկապ կապել, լողանալ ու սափրվել, դանակ-պատառաքաղ օգտագործելու, մարդկանց հետ շփվելու կուլտուրային տիրապետել:

Բայց այս անցումը, պարզվեց, այն­քան էլ արագ ու հեշտ չի տրվում: Մանավանդ, ոմանց համոզել էին, ոի թափթփված տեսքն ու անթրաշ դեմքն իրենց շատ են սազում: Բայց աշխարհի մեծերի հետ սեղան նստե­լիս, բանակցելիս, նախագահական պալատներում ընդունելությունների ժամանակ «թրաշը» լավագույն զար­դը չէ, ուստի ես՝ անձամբ, շատ ուրա­խացա՝ տեսնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սափրել է մորուքը: Փոքրիկ, բայց խոստումնա­լից քայլ, որը կարող է վարակիչ լինել մյուսների համար: Վստահ եմ՝ մինչեւ երիտասարդները չսափր­վեն ու իմիջ չփոխեն, մեր երկրի գործերն առաջ չեն գնալու:

 Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ