08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր հարևան Թուրքիան կրկին ապացուցում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխվել. Հերմինե Նաղդալյան

 Ներկայացնում ենք Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի Աժ հայտարարությունը.

 Աժ մեծարգո նախագահ , հարգելի գործընկերներ,

  Ուզում եմ խոսել Քեսաբում վերջին օրերին Թուրքիայի կողմից կատարած ռազմական գործողությունների մասին: Հայտնի է, որ հայերը Քեսաբում վաղուց են ապրում, Սիրիայի այդ գավառը համարվում է “հայկական”: 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մարդիկ: Թվում էր, թե կյանքը հունի մեջ է մտել, և  իրոք այդպես էր վերջին 100 տարում: Հայաբնակ Քեսաբի և շրջակա բնակավայրերի  վրա այս հարձակումները արդեն երրորդ անգամ ապացուցում են, որ Թուրքիան չի մոռանում տարածաշրջանը հայաթափ անելու մասին: Եվ իզուր չէ, որ  Քեսաբի դեպքերը շատերի կողմից որակվեցին որպես երրորդ ցեղասպանության փորձ:

Պատմությունը իսկապես  հարուստ է Թուրքիայի կողմից նման ոտնձգությունների օրինակներով: 1909 և 1915 թթ-ին Թուրքիական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ, ինչի արդյունքում Քեսաբը ավերվեց և թալանվեց, իսկ տեղաբնակ հայերը ապաստան գտան Լաթաքիայում: Այս օրերին նորից բազմահազարանոց հայ համայնքը բռնել է գաղթի ուղին, և կրկին մեղավորները թուրքական իշխանություններն են:  Թվում է, թե 21-րդ դարում ոչինչ չի կարող վտանգել ազգային փոքրամասնությունների  իրավունքը ապրելու պատմականորեն իրենց ավանդված հայրենիքում: Բայց, արի ու տես, մեր հարևան Թուրքիան կրկին ապացուցում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխվել: Թուրքիան այստեղ էթնիկ զտումների ձեռնարկումներ է իրականացնում գրեթե նույն մեթոդներով, ինչ 20-րդ դարասկզբին՝ փաստացի մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը:

Եվ սա կատարվում է Հայոց եղեռնի 100 ամյա տարելիցին ընդառաջ, երբ Հայաստանը, համայն հայությունը և միջազգային հանրությունը պայքարում են ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

 ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը Հաագայի համաժողովների կենտրոնում իր հայտարարության մեջ խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ:

Իսկապես անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը չափազանց զգոն լինի այս իրադարձությունների նկատմամբ  և հետամուտ լինի, որպեսզի վերջ դրվի Քեսաբի խաղաղ բնակչության դեմ այս հարձակումներին և թույլ տրվի վերջիններիս ապահով և անվտանգ վերադառնալու իրենց տները, ինչպես նաև քաղաքական և իրավական գնահատականների արժանացնեն Թուրքիայի իշխանություններին և կատարողներին:

Կարծում եմ նաև , որ մեր խորհրդարանի պատգամավորները և պատվիրակությունները միջազգային կազմակերպություններում պետք է հետամուտ լինեն մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերին և այդ խնդիրներով զբաղված կառույցներում բարձրացնեն քեսաբահայության անվտանգության երաշխավորման խնդիրները:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ