21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը պետք է օգնի Սիրիային Քեսաբը վերադարձնելու համար. պատմաբանը մանրամասնում է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գևորգ Յազըճյանը նկատեց, որ այն ինչ կատարվում է այսօր Քեսաբում թուրքական պետական մեծ ծրագրի մի մասն է միայն.  “Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, այն բարոյահոգեբանական և քարոզչական առումով լուրջ հենակետ է, սկաուտական ճամբարները հենց այստեղ են կազմակերպվում”,-ասաց պատմաբանը:

Յազըճյանը  տեղեկացրեց, որ Քեսաբը հայաբնակ է եղել դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Ըստ պատմաբանի Քեսաբը լուրջ ռազմավարական նշանակություն ունի նաև Սիրիայի համար: Դա պատճառներից մեկն է, որ Սիրիան ամեն գնով ետ բերի այս տարածքը:

Գևորգ Յազըճյանը հավաստում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում իր մեղքի բաժին ունի նաև  Ֆրանսիան:

Պատմաբանը այս կոնֆլիկտի լուծման ճանապարհին, որպես ելք տեսնում է այն , որ Հայաստանը Սիրիայի իշխանությունների հետ համագործակցելով, հայաբնակ հատվածներում հայերին պաշտպանելու նպատակով կամավորական գունդ ուղարկի Քեսաբ:

Մամլո ասուլիսի մյուս բանախոսը՝  “Ազգ”  օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը համաձայն է պատմաբան Յազըճյանի հետ: Նա գտնում է, որ  ատամ ցույց տալու ժամանակն է, որքան էլ այն փոքր լինի, ազդեցություն կունենա. “Հայաստանը պետք է կարծր դիրքորոշում արտահայտի Քեսաբում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Այո, եթե պետք եղավ` գունդ ուղարկի, միաժամանակ, միջազգային կառույցներում որտեղ ներկայացված է, փորձի համապատասխան աջակցություն ստանալ”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ