03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ժողովուրդն ուզում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում. Գ. Ծառուկյան

Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել։ Այս մասին Կենտրոն ՀԸ եթերում Ուրվագիծ հաղորդման ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին։

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ միայն ընտրություններից հետո ներդրումներ կլինեն, Գ. Ծառուկյանն արձագանքեց, որ արդեն կան բազմաթիվ ներդրումներ, արևային պանելների, սրբիչի, ՏՏ ոլորտներում և այլն։ «Հիմա, որ ասում են՝ հոսքը կանգ է առել ներդրումների, հիմա հոսքը կանգնել է ոչ թե օրենքի համար…բոլոր պատգամավորներն էլ կողմնակից են ներդրման զարգացմանը, եթե այսօր ճանապարհով 2 մեքենա գնում են, քո գործընկերներն են, կանգնեցնում են, պառկեցնում ասֆալտին, նկարում, ո՞ր մարդը կգա, սովորական մարդին խի են կանգնեցնում։ Այսօր հիմնական խնդիրն այն է, որ պարոն վարչապետն այդ հակահեղափոխական մարդկանց իր թիմում պիտի ման գա»,-ասաց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ու ՔՊ-ականները պնդում են՝ ժողովուրդը դեկտեմբերին է ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկետմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում, որ այդ հնարավորությունը, ծանոթությունս օգտագործեմ երկիրը զարգացնելու համար»։

Նա հայտարարեց, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ