25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես նրանց համար բարին գործեցի, բայց հատուցեցին նրանք ինձ չարով

Ես նրանց համար բարի՛ն գործեցի, բայց հատուցեցին նրանք ինձ չարո՛վ, իմ սիրո փոխան՝ ատելությա՜մբ ինձ պատասխանեցին: Թող մեղավո՛րը տիրի նմանին և նրա աջում իշխի սատանա՜ն: Իր դատաստանից թող դատապարտվա՜ծ միայն դուրս ելնի և աղոթքներն իր վերածվեն մեղքի՛: Կյանքի օրերը թող որ նվազե՜ն և այցելությունն իր՝ սրբատեղիդ՝ իրենից առնվի՝ տրվի ուրիշի՛ն: Թող որդիները նրա որբանա՜ն, կինն այրիանա՜ և զավակաները դառնան թափառո՛ղ՝ մուրացկա՜ն մարդիկ, վտարվե՜ն իրենց ապրելավայրից:

Թող փոխ տվողը քննի նրա ունեցվածքն ամեն և վաստակները օտարնե՜րը գան ու հափշտակեն: Օգնական մեկը թող չգտնվի՜ նրա կողքերին, չլինի՜ մեկը ողորմություն տա որբերին նրա: Թող նրա որդիք տրվեն կոտորմա՜ն և ազգի միջից նրա անունը ջնջվի՛ հավետ: Թող Տիրոջ առջև նրա հոր գործած մե՜ղքն հիշատակվի, իսկ մեղքերը մոր՝ էլ չջնջվե՜ն, այլ թող որ դրանք Տիրոջ առջևում դրված տեսնվեն ամե՜ն ժամանակ: Թող նրա բոլոր հիշատակները ողջ երկրով մեկ մատնվեն ջարդի՜, որովհետև որ՝ չհիշե՜ց անգամ, թե ողորմություն պիտի կամենար: Բայց նա աղքատին ու անտուն մարդուն խո՜ր ագահությամբ հալածեց ի մա՛հ, սրտով խոնարհին սպանե՜լ փորձեց:

Սիրեց անե՜ծք տալ, որոնք որ պիտի իր վրա՜ դառնան, և չկամեցավ տալ օրհնություններ և օրհնությո՜ւնն էլ պիտի նրանից այլևս հեռանա՛: Անեծքներն իբրև հանդերձա՜նք հագավ և որպես գոտի՜ կապեց իր մեջքին:

Այս էին գործում բոլոր նրանք, որ՝ չարախո՛ս էին մեր Տիրոջ առջև և սրանք էին իմ անձի մասին անվե՜րջ բամբասում: Իսկ Դո՛ւ, Տե՜ր իմ, Տե՜ր, անձիս հետ վարվիր այնպես, ինչպես որ վայելո՜ւմ է Քեզ, քանի որ քա՜ղցր է ողորմությունդ. հասի՜ր, փրկի՜ր ինձ, որովհետև ես մա՛րդ եմ մի աղքատ, որ տո՛ւն իսկ չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ