Կատուն մեկ ժամ “լվացվել է” լվացքի մեքենայում
7 շաբաթանոց կատվի ձագուկը` Փոփետ մականունով, մեկ ժամ շարունակ “լվացվել է” 50 աստիճան տաք ջրում` լվացքի մեքենայում: Կատուն մտել է լվացքի մեքենայի մեջ, երբ իր 27 ամյա տիրուհին` Լորան, կեղտոտ լվացքը լցնելիս է եղել մեքենայի մեջ: Չիմանալով, որ կատուն լվացքի մեքենայի մեջ է, Լորան միացրել է այն:
Երբ կինն անջատել է լվացքի մեքենան ու պատահաբար հայտնաբերել է կատվին, քիչ է մնացել` ուշագնաց լինի: Կատուն ուշագնաց վիճակում է եղել, կինն անմիջապես նրան տարել է անասնաբույժի մոտ, ում էլ հաջողվել է փրկել ձագուկի կյանքը:
Կատվի տիրուհին պատմում է, որ առաջինը, ինչ արել է կատուն տուն գալով` կրկին մտել է լվացքի մեքենան: Սակայն հիմա տիրուհին անչափ ուշադիր է: