08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչը խանգարեց Պետրոսյանների և Հակոբյանների հաշտեցմանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով տուժող Հակոբյանները լրիվ այլ պատճառով են հրաժարվել Պետրոսյանների հետ բանակցություններից։ Սակայն նա այդպես էլ կոնկրետ պատճառ չմատնանշեց:

Բաղդասարյանը նշեց, որ  առհասարակ դեմ է կողմերի բանակցային  հարաբերությունների միջամտելուն եւ չի միջամտի  Հակոբյանների-Պետրոսյանների հարաբերություններին.”Փաստաբանը իր գործողությամբ չի կարող վնասել եւ օգնել տուժող կողմին, չկա մի փաստաբան, որ չուզենա հաշտություն։ Իմ շահը ո՞րն է, որ երկուսը թշնամի լինեն։ Եթե անգամ պարոն Բալոյանը անձնավորում է իմ յուրաքանչյուր գործողություն եւ արձագանքում, ես ճիշտ չեմ համարում նման ձեւ վարվելը, մենք մի գրասենյակում ենք աշխատել, ինքը գիտի, թե ինչպես ենք մասնակցում այս գործերով”,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ սկզբում  ընտանիքների միջեւ հաշտության տարբերակ եղել է: Այդ պատճառով էլ միանգամից  չեն հրապարակել այն, որ “Նիվան” հետընթաց կատարելիս է եղել։

“Վարդան Պետրոսյանն ասել է, որ չի ցանկանում ցավ պատճառել տուժող կողմին, եւ ասել է, որ մի քիչ լավանա, ինքը իր ոտքով կգնա իրենց տուն եւ կներակայցնի, թե ինչ է եղել։ Բայց երբ քննիչին տեղյակ է պահել, որ պատրաստ է գնալ խոսել Հակոբյանների հետ, հաջորդ օրը իրեն ձերբակալել են”,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը չի հասկանում , թե ինչու են Հակոբյանները վատ տրամադրված իր հանդեպ եւ անընդհատ վիրավորանքներ են հնչեցնում իր հասցեին, քանի որ, իր կարծիքով, ինքը որեւէ բան չի արել նրանց թշնամությանը արժանանալու համար։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ