07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայոց արծիվների ուղենիշները

Ուղենիշ

“Հայոց արծիվներ” –ի երկամյա գործունեության

(Հռչակվել է 2014թ. մարտի 15-ին` հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում)

Առաջին` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ եւս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների եւ պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:

Երկրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով  շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ` հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման եւ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

Երրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունն անդուլ պայքար է մղելու հայոց գենը վտանգող արատավոր երեւույթների` կոռուպցիայի, աղանդավորության, թմրամոլության, այլասերվածության դեմ:

Չորրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի եւ կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ` հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման եւ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման:

Հինգերորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենազանգվածային, ազգային-պետական-հայրենասիրական  գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, եւ մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել  նվիրյալ, պետականամետ ու հայրենատեր  հայորդիներով:

Վեցերորդ` հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում եւ ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:

Յոթերորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի` հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է եւ հզոր ու միասնական Հայաստանի պահանջատերն ու այդ գաղափարն իրականացնողը:

 

 

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ

“Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական

 կազմակերպության նախագահ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ