23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են. Դավիթ Տոնոյանը հազիվ զսպեց ծիծաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 4–ի կառավարության նիստում դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած՝ օրենսդրական փոփոխության ձևակերպումների հետ կապված։

Կառավարությունն առաջարկում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ 

Փաշինյանը դժգոհություն հայտնեց օրենքում փոփոխության ձևակերպումից, ըստ որի, առաջարկվում էր սահմանել, որ 4 և ավելի երկրների նախագահների այցելության դեպքում կառավարությունը լիազորված է լինելու աշխատանքային օր տեղափոխել:

«Ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ պատանեկան օլիմպիադա է կազմակերպվում: Պետք է այնպիսի ձևակերպում գտնել, որ ամեն անգամ անհրաժեշտություն չառաջանա օրենքում փոփոխություն կատարելու: Իմաստը պետք է լինի այն, որ պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ սահմանվեն ոչ աշխատանքային օրերը»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը մտահոգություն հայտնեց՝ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, և տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ:

Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչու՞ կանխավարկած կա, թե կառավարությունը նստած մտածում է, թե ոնց տեղափոխի աշխատանքային օրերը:

«Եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունը կառավարությանը կուղարկի հանգստանալու», – ասաց Փաշինյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ հարցը Ազգային ժողովում կարող է քննարկման առարկա դառնալ:

«Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ, ի սկզբանե, տրված է բացառիկ իրադարձության ձևակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն և Ազգային ժոովում տարընթերցումներ կլինեն:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված է նախագծի անվան հետ:

«Ինձ անհանգստացնում է, որ սա տոների և հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ», – ասաց նա, ինչը ծիծաղ առաջացրեց կառավարության անդամների շրջանում։ Ի դեպ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ հազիվ էր զսպում ծիծաղը։

«Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն», – ասաց վարչապետը:

Որոշումն ընդունվեց որոշ փոփոխություններով՝ 4 և ավելի նախագահների այցին ավելացվեց «հիշարժան իրադարություն» ձևակերպումը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ