21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հուսանք, Սաֆարովի գործը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին. ՄԱԿ

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջ զարգացող դեպքերի առիթով եւ հույս   հայտնել, որ դա չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հաղորդում է “РИА-Новости”-ն:

“Հուսով ենք, որ այս հարցը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահությանը: Հակամարտության հարցում բացի խաղաղ  կարգավորումից այլընտրանք չի կարող լինել:

ՄԱԿ-ն ընդգծում է իր անդամ-երկրների պատասխանատվությունը` հետեւելու միջազգային չափանիշներին եւ օրենքի սկզբունքներին քրեական գործերում պատասխանատվության ենթարկելու հարցում եւ անպատժելիության դեմ պայքարում”,-Պան Գի Մունի դիրքորոշումն է հայտնել նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ