23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է լռում Ծառուկյանը. Ժողովուրդ

Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին:

Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը որեւէ կերպ չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը՝ կառավարությունից հեռացնելը:

Այս իրադարձություններին որեւէ կերպ չի արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ օրաթերթը փորձել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել այդ լռության պատճառները, վերջինս ասել է. «Պարոն Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ արտերկրում է, կվերադառնա օրերս:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ