Բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց, բայց Փաշինյանն ավելի առաջ անցավ. 168 Ժամ
Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետեւաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած սպասում էին: Անկեղծության համար ասենք, որ նախկինում էլ էր այդպես: Բոլոր նախկին կառավարությունները մեծ շուքով էին «Տարվա գլխավոր տնտեսական փաստաթուղթ» անունով բյուջեն հրապարակ հանում: Ինչ-որ պահից (եթե հիշողությունս չի դավաճանում՝ 2000թ.) բյուջեի նախագծին կառավարությունները հատուկ անուն էին դնում, օրինակ, «Զարգացման բյուջե»: Հետո մամուլը կամ քաղաքական ընդիմադիր ուժերը դրանք պակաս գրավիչ անունով էին որակում, օրինակ «Գոյատևման բյուջե»: Այս անգամ իշխանությունները երեք օր ավելի համեստ էին՝ իրենց առաջարկած բյուջեին սոցիալ-տնտեսական սխրանք հիշեցնող որևէ բառով չորակեցին:
Այդ երկու-երեք օրվա ընթացքում նույնքան համեստ վարք դրսևորեցին ընդդիմադիրները, փորձագետներն ու, որքան էլ տարօրինակ լինի՝ անգամ մամուլը: Հնարավոր երկու բացատրություն կա: Նախ, հավանաբար սպասումը շատ մեծ էր, և հրապարակված բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց: Երկրորդ քաղաքական զգայուն իրավիճակում յուրաքանչյուրն առավել պատասխանատու է իր խոսքի ու գնահատականի հարցում: (Համահունչ չինական իմաստնությանը, որ պնդում է «Սովորական ժամանակներում համարձակ եղիր խոսքիդ ու գործիդ մեջ, խառնակ ժամանակներում համարձակ եղիր գործիդ մեջ, իսկ խոսքիդ մեջ՝ զգուշավոր»):
Փորձագետները, հավանաբար, մանրակրկիտ ուսումնասիրում էին կառավարության պաշտոնական կայքում տեղադրված բյուջեի նախագիծը: Համեմատելու և վերլուծելու բան կար: Մինչև հիմա, համարյա բոլոր փորձագետների կարծիքով, երկրի տնտեսության 40 տոկոսը ստվերային էր: Ստվերային՝ կոռուպցիոն բոլոր տգեղ հետևանքներով: Հիմա նույնիսկ տնտեսությունից ու տնտեսվարումից հեռու կանգնած մարդը գիտի, որ մեր երկրում կոռուպցիայի գործակիցն անզուսպ տեմպով մոտենում է զրոյական ցուցանիշի: Այս դեպքում թվում էր, որ հնարավորություն է բացվելու տնտեսական նոր իրավիճակի ձևավորման համար:
Սակայն ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր փորձագետները չհասցրե- ցին համեմատել, վերլուծել, քննադատել կամ պաշտպւսնել բյուջեի նախագիծը: Պատճառն ամենևին էլ հոկտեմբերի 2-ի հասկանալի (կամ՛ անհասկանալի) քաղաքական (կամ՛ քաղաքականամերձ) դեպքերը չեն: Դրանց պատճառով չէ, որ բյուջե 2019-ի նախագիծն անվանակոչության չարժանացավ: Սեպտեմբերի 30-ին Հայաստան վերադարձավ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ինքը ձեռնամուխ եղավ բյուջեի նախագծի այպանման գործին:
Հիշեցնում եմ, մինչև վարչապետի հրապարակային գնահատականը, մամուլում նախագիծը բնութագրող ամենաթունդ ձևակերպումը «համեստ բյուջեն» էր: Իսկ վարչապետը սեփական կառավարության հավանությանն արժանացած բյուջեն նախ անվանեց «իներցիոն»: Մինչ փորձագետներն ուշքի կգային հետևեց շարունակությունը: Սա «մեր կառավարության բյուջեն չէ, այլ նախկին կառավարության բյուջեի ուրվականը»,-պնդեց վարչապետը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: