23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունների պատճառները. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է. «Հեղափոխությունների պատճառը միշտ չի, որ անարդարությունն է լինում, կամ կոռուպցիան, դրանց պատճառներն ավելի խորն են, օրինակ, անաշխատունակ կամ ցածր վարձատրվող երիտասարդների քանակի աճը, կամ անգամ կլիմայական փոփոխությունները:

Օրինակ, Սիրիայի դեպքերի պատճառը շատ բարձր բնական աճն էր, երբ մի քանի տասնամյակի ընթացքում բնակչությունը 6 միլիոնից հասավ 20-ի ու սկսվեց երկարատև երաշտը, որի պատճառով առանց աշխատանքի մնացին միլիոնավոր երիտասարդներ, որոնք գյուղերից լցվեցին քաղաքներ: Նույնը Ֆրանսիական հեղափոխության մասին է կարելի ասել, երբ բնակչության կտրուկ աճ արձանագրվեց ու տնտեսական խորը ճգնաժամ:

Հեղափոխական իդեալներն ունենում են մոտիվացիոն նշանակություն, այլ ոչ թե պատճառ են հանդիսանում:

Պատերազմներում Նապոլեոնը երեք սերունդ ֆրանսիացի տղամարդ ոչնչացրեց, որից հետո Ֆրանսիան խաղաղվեց:

Օրինակներ շատ է կարելի բերել:

Խաչակրաց արշավանքների պատճառներից հիմնականը Եվրոպայի բնակչության աճն էր, որի ավելցուկը տանում էին արշավանքների, նրանցից ազատվելու համար:

Նման մի բան էլ կատակով ասել էր Տիգրան Սարգսյանը, որ՝ արտագաղթը կագնեցնենք, որ հեղափոխություն լինի:

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, Եվրոպա մուտքի խստացումը նույնպես իր ազդեցությունն է ունեցել հեղափոխության վրա: Հիմա արտագաղթում են հաջողակները, իսկ մյուսները հիմնականում մնում են: Արտագաղթը ռեսուրսներ է պահանջում ու մասնագիտություն: Նաև շրջաններից են երիտասարդները գալիս Երևան, դա նույպես սոցիալական լարվածություն է ստեղծում:

Հիմա խնդիրը հետևյալն է, արդյո՞ք հեղափոխության շարժիչի` երիտասարդների սպասելիքները կկարողանա արդարացնել կառավարությունը, հատկապես երբ խորհրդարանում մնա առանց իրական ընդդիմության` ողջ պատասխանատվությամբ հանդերձ, իսկ ապագայում ձևավորվող ընդդիմությանը հանձնելով փողոցը:

Այդ ընդդիմությունը ոչ ՀՀԿ-ն է լինելու, ոչ ԲՀԿ-ն ու ոչ էլ ՀՅԴ-ն, դա սպիտակ-հեղափոխական ընդդիմություն է լինելու, որը շատ խոսել չի սիրելու:

Բոլոր դեպքերում մոտակա տարիներին քաղաքական ու տնտեսական ստաբիլություն չի լինելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ