07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պատգամավորներին 2 ճանապարհ է առաջարկում

Երեկվանից ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը ամբողջովին կոլապսի մեջ է: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագիծը կոնկրետ առիթ էր Փաշինյանի համար հստակ գործողությունների անցնելու, որոնք կրում էին հետևյալ բովանդակությունը՝ խորհրդարանական ուժերի հետ խոսել կոնկրետ սպառնալիքի լեզով՝ կամ դուք համաձայնվում եք դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների անցկացման հետ, կամ դառնում եք հակահեղափոխական ուժ՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Ու բնավ պետք չէ այս իրավիճակը պայմանավորել ներդրումների բացակայությամբ կամ, ասենք, քաղաքապետի ընտրությունների արդյունքում ստացած քվեներով: Երկու դեպքում էլ փաստերը հիմնազուրկ են: Քողարկված խնդիրը հստակ հիմնավորում ունի՝ ժամանակի երկարաձգումը Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ: Ժողովրդին տված խոստումները չեն իրականանալու, արդյունքում վարկանիշի սրընթաց անկում է գրանցելու:

Հիմա անխուսափելիորեն հանգելու ենք մի իրավիճակի, որը դասական առումով տանելու է քաղաքական դաշտի դեֆոլտի՝ իր հնարավոր արտաքին ու ներքին մարտահրավերներով: Մի խոսքով, ունենալու ենք ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն հիմնահարց: Այ, այստեղ տեղին է ասված՝ սթափվեք՝ սա ժողովրդավարական կառավարման հետ ոչ մի կապ չունի:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ