01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

15 տարի Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքական ուժերի ինքնասպանությունների շարքը շարունակվում է». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, և նա չի հասկանում այն մարդկանց, ովքեր դեմ են այդ խնդիրներին ավելի վաղ լուծում տալուն.«Այդ ճգնաժամի լուծումը հնարավորինս արագ իրականացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, հակառակ դեպքում այն մի քանի ամիս ևս կշարունակվի»:

Հարցին, թե Փաշինյանը պատկերացնու՞մ է հետագա համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, վարչապետն անդրադարձավ միայն երկրորդին.«ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, չի կարելի մեկ շերտով դատել մյուսների մասին»:

Այն կարծիքների վերաբերյալ, ըստ որոնց երեկ ԱԺ-ում կայացած արտահերթ նիստն ու քվերակությունը ուղղորդվում էին դրսից, վարչապետը մեկնաբանեց, որ չի հետաքրքրվում, միայն վստահ է, որ նրանք նորից սխալվեցին:

Շրջանառվող կարծիքները, թե Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհդրարանական ընտրություններն ավելի վաղ իրականացնել, որպեսզի, օգտվելով հետհեղափոխական էյֆորիայից, ավելի շատ ձայներ հավաքի իր ուժի համար, մեկնաբանեց.

«Ես հասկանում եմ, որ 15 տարի Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, իսկ 15 տարի ընտրություններ չեն կարող չլինել»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ