Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը անհանգստացած է ընտանիքի անվտանգության համար
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/tigran-egoryan_1395738321.jpg)
Երեկ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց “Հարսնաքարի” գործով ամբաստանյալների վճիռները:
Դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց հայհոյել դատարանին,ավելին նա սպառնալիքների տեղատարափ ուղղեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ուղղությամբ: Մոր բարձրացրած աժիոտաժի ընթացքում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը փորձեց ճեղքել ոստիկանների շարքը եւ փախուստի դիմել: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Henaran.am-ի թղթակցը փորձեց պարզել դատարանում հնչած սպառնալիքների դեմ որևէ բան պատրաստվում է արդյո՞ք ձեռնարկել Տիգրան Եգորյանը:
“Իհարկե դիմելու եմ, եթե համապատասխան իրավաբանական մարմինները ըստ արժանավույն չիրականացնեն իրենց գործառույթը ես ստիպված կդիմեմ իմ անձը և ընտանիքը պաշտպանելու համար: Դեռ չեմ դիմել, բայց կդիմեմ”,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ “Հարսնաքար”-ի գործով ամբաստանյալները դատապարտվեցին՝ Գարիկ Մարգարյանը ենթարկվեց 12 տարվա ազատազրկման, Դավիթ Ադամյանը 12 , Արթուր Բաբլոյանը՝ 12, Արման Բաղդասարյանը 12, Արման Խաչատրյանը՝ 12, եւ Նորայր Հայրապետյանը՝12-տարվա ազատազրկման: