03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անդրանիկ Մարգարյանը թողեց մի փոքրիկ դրախտավայր /վիդեո/

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելու էին եկել  նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Արդեն 7 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը; Մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես ասաց, որ այստեղ եկողը պետք է իրեն հարց տա՝  արդյո՞ք ինքն արժանի է այն հիշատակին, որը թողել է մեզ Անդրանիկ Մարգարյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ  Անդրանիկ Մարգարյանին այսօր ամենակարճը նկարագրեց  պատարագ մատուցող քահանան: “Անդրանիկ Մարգարյանը, իրոք,  մեզ թողեց մի փոքրիկ դրախտավայր”,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վարչապետի շիրմին ծաղկեպսակներ էր դրված նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի եւ այլոց անունից:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ