23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը խնդիր է դրել ամեն գնով ճնշել Ծառուկյանին. Politik.am

Երեկ ժամը 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, «ՀՀԿ» խմբակցությունը ներկա է, այստեղ են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները:

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են:

Politik.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ամեն բան անելու է, որպեսզի իր «թրի տակով չանցած» քաղաքական ուժերն ու գործիչները պատժվեն: Առաջին տեղում այս պահին ԱԺ-ում երկրորդ ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինքի»  ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

Փաշինյանի հրահանգով իրավապահ մարմինները սկսկելու են լայնածավալ գործողություններ Ծառուկյանի և իր շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ: Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել գտնել մարդկանց, ովքեր անգամ չնչին բողոք կունենան Գագիկ Ծառուկյանի և իր հետ փոխկապակցված անձանց դեմ:

Հարկային մարմինները ևս ստուգումներ կարող են սկսել Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Խնդիր է դրված ամեն գնով գտնել իրավախախտում, որով կարող են ճնշել Գագիկ Ծառուկյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ