23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար. Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը երեկ եղել է քննարկում՝ եթե ուզում եք հուշագիր ստորագրել, ապա ընտրությունների ժամկետի համար էլ պետք է պայմանավորվենք, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխենք մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նաև գան ընտրությունների, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների», – ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենց կողմից վարչապետ չառաջադրելու որոշումը կարող էր լինել այս փաթեթի մաս։

«Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է  խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար», – ասաց նա։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ