01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգական վթար Արարատի մարզում

Հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Փ., ծնված 1982 թ.) վրաերթի է ենթարկել Ն. Հ.-ին (ծնված 1977 թ.), այնուհետև բախվել «КУБАНЬ» մակնիշի ավտոբուսին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն. Հ.-ն Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Ա. Փ.-ի (ծնված 1982 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոբուսը, փակել մեքենաների գազի բալոնների փականները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ