23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանդատից կառչած մնալու խղճուկ փորձ. Լենա Նազարյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին

ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներով ի ցույց են դրվում Հանրապետականների և նրան աջակցողների վախերը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ կապված, նման հայտարարությամբ ԱԺ-ում հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ փոփոխությունն առաջարկվում է, որպեսզի երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը իրավունքի ուժով արձակվելու դրույթը չեղարկվի:

«Մեզ հրամցվում է մի նախագիծ, որը որոշակի, այսպես կոչված հիմքերի դեպքում, վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած: Ասվում է, որ եթե արտակարգ իրավիճակներ լինեն կամ սպառնալիքի միոջոցով խոչընդոտվեն պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստն ընդհատված է և չհաշվել այն որպես չկայացած նիստ: Ի՞նչի  համար է սա արավում, որտե՞ղ է Հանրապետականի վախը. եթե հանկարծ հրաժարականի դեպքում քաղաքացիները հավաքվեն ԱԺ-ի մոտ և թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նիստին, ապա  վարչապետ ընտրելու այդ նիստը չի համարվի կայացած, իսկ երկու անգամ չկայացած համարվելու դեպքում ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվելու է», – նշեց նա:

Նազարյանն ընդգծեց, որ ամոբղջ պառլամենտի ներուժը ուղղված է արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելուն:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չուենցան մայիսին միայն այն նպատակով, որպեսզի քաղաքական ուժերը հնավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծն ու հանրային աջակցություն ձեռք բերել, փոխարենը մեծամտությունը, հանդգնությունը, անբարտավանությունը ոմանց թույլ չի տալիս խոհեմություն դրսևորել, գոնե որոշ դեպքերում ափսոսանք հայտնել, կամ եթե դա չի ստացվում՝ ուժ գտնել իրենց մեջ ու չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը կարելի է որակել որպես իրենց մանդատներից կառչած մնալու խղճուկ փորձ», – եզրափակեց նա:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ