23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներքին հրահանգ կա. Ժողովուրդ

Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում, հանցավոր խմբերի կամ խմ­բավորումների հիմնական կազմակեր­պիչներին ազատ չարձակել:

Սերժ Սարգսյանի դեմ

Ինչպես հայտնի է, 2015 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությու­նը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասա­րակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հե­ղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչ­պես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվ­տանգության ծառայողների աշխատան­քի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել էր գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Այս  գործով նախաքննությունը 2016 թվականին ավարտվեց, եւ գործը ուղարկվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Սեղադրյալի աթոռին հայտնվել էին 20 անձ:

Նկատենք, որ մինչ թավշյա հեղափո­խությունը բոլոր մեղադրյալների պաշտ­պանները բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացրել դատարան, որպեսզի մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխարինվեր գրավով կամ ստո­րագրությամբ երկրից չհեռանալու մա­սին, սակայն բոլոր միջնորդությունները մերժվում էին: Իսկ երբ երկրում իրավի­ճակ փոխվեց, եւ 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հասկացավ որ «Նիկոլ, դու ճիշտ էիր, ես սխալվեցի», նույն դատարանները իրար հետեւից վերոնշյալ գործով մեղադրյալներին տարբեր պտտճառաբանություններով ազատ արձակեցին:

Օրինակ՝ Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: Օրաթերթին հասած տեղե­կությունների համաձայն՝ դատական հա­մակարգն ուսումնասիրել է նաեւ Վարդան­յանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չար­ձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պա­րագլուխներին պահել կալանքի տակ, այն­քան էլ իրականությունից հեռու չեն:

Օրաթերթի հետ զրույցում Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղ­դասարյանը հայտնեց. «Ներքին հրահան­գի մասին տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ Արթուր Վարդանյանի քրեական գործով բոլոր ամբաստանյալնե­րը ազատության մեջ են, կալանքը փոխվել է՝  բացառությամբ Արթուր Վարդանյանի: Դատավոր Բեկթաշյանը մերժել է մեր միջ­նորդությունը, որ նրան ազատ արձակեն: Գտնում ենք, որ դատարանի այդ ակտը անհիմն է, եւ վերացական դատողությամբ որոշում է կայացվել, որը մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարան»:

Նկատենք, որ ազատ արձակումների շարքից հետո այս գործերով դատական նիստերը չէին կայանում: Բայց ինչպես տեղեկացանք փաստաբան Լեւոն Բաղ­դասարյանից, ներկայումս դատական նիստերը առաջվա պարբերականությամբ ընթանում են՝ շաբաթվա մեջ մեկ օր:

Ի՞նչ վիճակ է «Սասնա Ծռեր»-ով

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որի արդյունքում սպանվեցին երեք ոստի­կաններ՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը եւ Գագիկ Մկրտչյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին 32 անձ: Թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ պատգամավորնե­րը անձնական երաշխավորություն ներկայացրեցին դատարան, որի արդյուն­քում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհե­ռանալու մասին: Սակայն «այգեպանը» բոլորին ազատ արձակեց, բացի «Սաս­նա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից եւ Պավել Մանուկյանից, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ:

Նշենք, որ Պավել Մանուկյանը համար­վում է «Սասնա ծռերի» պարագլուխը: Հարց է առաջանում՝ ինչու ազատ չեն ար­ձակվում Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Նրանք անազատության մեջ են, քանի որ վերջիններս մեղադրվում են ոստիկաններին սպանելու մեջ: Օրաթերթի հետ զրույ­ցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը եւս ասաց, որ ներ­քին հրահանգի մասին ոչինչ չգիտի, որեւէ բան չի լսել, սակայն Պավել Մանուկյանի մասով կարող է ասել, որ դատաբժշ­կական փորձաքննություն է նշանակվել, այդ փորձաքննության պատասխանը ստանալուց հետո նոր պարզ կլինի, թե դատարանը նրան ազատ կարձակի, թե ոչ. «Հուսամ ազատ կարձակեն»:

Անդրադառնալով դատական նիստերի չկայանալու փաստին՝ պաշտպանն ասաց, որ նիստերը չկայացան, քանի որ դատավորն էր արձակուրդի մեջ, անցած նիստին Արայիկ Խանդոյանն էր վատառողջ եղել, չորեքշաբթի հերթական դա­տական նիստն է նշանակված:

Այսպիսով, կոնկրետ հանցախմբերի գործունեության առիթով հարուցված քրե­ական գործերով հիմնական դերակա­տարները դեռ շարունակում են կալանքի տակ մնալ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ