26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում. Իրատես

Օրերս կառավարու­թյունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նա­խագծին, որը շուտով կներկայացվի «լուծար­վող» խորհրդարանի դա­տին: Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չար­տահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժո­ղովրդական իշխանու­թյան» կարևոր ֆինան­սատնտեսական փաստաթղթին: Չծանրա­նանք քաղաքական անսովոր այս իրավիճա­կի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք:

Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը 1.614 տրլն դրամ, դեֆիցիտը 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրա­մը կգոյանա արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը ներքին աղբյուրներից: Ավելի պարզ ասած՝ դեֆիցիտը «փակելու» միակ հույսն էլի արտաքին պարտքի ավելացումն է: Հիմա ողջ խնդիրն այն է, թե վարկային այդ միջոցներն ի՞նչ ուղղությամբ են ծախսվելու: Ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական կառավա­րությունը աշխատավարձ ու թոշակ բարձ­րացրեց դրսի վարկային միջոցների հաշվին, այ­սինքն, պարտք վերցրին, թոշակ ու աշխատավարձ տվեցին, հետո տնտեսու­թյունը կանգնեց փաստի առաջ, պետական պարտ­քի շեմն էլ վտանգավոր ցուցանիշի հասավ:

Վեր­ջին տարիներին, իհարկե, աշխատավարձ ու թոշակ չբարձրացրին, սակայն դրա բացատրությունն էլ դժվար էր հասարա­կությանը տալ, թե ինչպես նախկինում վար­կային միջոցներով են բյուջեի այդ բացը լրացրել, ու երկիրը կքել է հերթական պարտ­քի չափաբաժնի տակ:

Այսօր իշխանությունը 2019-ի բյուջեում մի շարք սոցիալական ծախսեր է ներառել՝ սկսած նվազագույն թոշակի բարձրացումից: Հիմա հարց՝ ո՞րն է այն աղբյուրը, որն սպա­սարկելու է բյուջեի այդ ծախսերը, կա՞ն ներդրումներ, որոնք կապահովեն մշտական ֆինանսական հոսքեր: Այսօրվա տնտեսա­կան իրավիճակում դրա նշաններն անգամ չկան, ուրեմն ի՞նչ, էլի՞ վարկ աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու համար:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ